Ադրբեջանի ՄԻՊ-ը Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մա…

🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ՄԻՊ-ը Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը, սակայն «այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել»։
📣 Այս մասին հայտարարել է Վարդանյանը ՀՀ ՄԻՊ-ին ուղղված ուղերձում՝ խնդրելով դիտարկել նրա, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։

🗣 «Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։ Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ»,- ասվում է ուղերձում:
🔗 Կարդալ ավելին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով