Թեղիները թշնամի՞, թե՞ զոհ. ի՞նչ փաստեր կան Երևանի ծառահատումների հետևում Երևանու…

Թեղիները թշնամի՞, թե՞ զոհ. ի՞նչ փաստեր կան Երևանի ծառահատումների հետևում
🌳 Երևանում ծառահատումների ամենաթեժ բանավեճի կենտրոնում թեղիներն են։ Քաղաքապետարանն ու ՀՈԱԿ-ը պնդում են՝ ծառերը հիվանդ են, սնամեջ, վտանգավոր. 2025-ին միայն թեղիների տապալումից մոտ 200 գույքային վնասի հայց է ներկայացվել։
📂 ՍիվիլՆեթն ուսումնասիրել է արխիվային փաստաթղթեր, գիտական հոդվածներ և արձանագրություններ։ Պարզվում է, որ խորհրդային տարիներին թեղիները գիտակցաբար տնկվել են որպես ժամանակավոր, արագաճ լուծում՝ ենթադրելով հետագա փոխարինում։ Միաժամանակ, գիտական աղբյուրներն ու ՀՈԱԿ-ի 80-տարյա «կյանքի ժամկետը» հակասում են. թեղիները Հայաստանում կարող են ապրել 200 տարուց ավելի։
Ընդդիմությունն այլ հարց է բարձրացնում. կտրվում են ոչ միայն թեղիներ, այլ ակացիաներ, սոսիներ, հացենիներ։ «Ծառահատման տոմսերն» անձնագիր չեն, տարիքն ու վիճակը հաստատող եզրակացություններ չկան։ Ի՞նչ փաստեր կան ու ի՞նչ հարցեր են մնում առանց պատասխանի՝ կարդացեք հոդվածում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով