🇦🇲🇪🇺 ԵՄ ԱԳ նախարարներն այսօր հաստատել են ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
📌 Հայաստանում նոր քաղաքացիական առաքելությունը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)։ |azatutyun.am|
🇦🇲🇪🇺 📑 «Ազատության» տրամադրության տակ է ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատարի առաջարկը՝ Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության մանդատի, կառուցվածքի ու ժամկետների վերաբերյալ։ 🔻 Ակնկալվում է, որ ԵՄ նոր խումբը Հայաստանում…
Թողնել պատասխան