ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հր…

🇺🇸🇮🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ հրադադարը։
🗣 «Ես չեմ ուզում դա անել։ Մենք այդքան շատ ժամանակ չունենք», — ասել է Թրամփը՝ պատասխանելով հրադադարի երկարաձգման հնարավորության վերաբերյալ հարցին։
📣 Թրամփը հավելել է, որ Իրանը Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների, պատվիրակներ ուղարկելուն այլընտրանք չունի։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուժեղ բանակցային դիրքում է, և սա կավարտվի «հիանալի գործարքով»։
📌 Ավելի վաղ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Իրանին հրադադարի ռեժիմը բազմիցս խախտելու մեջ։ Իրանական Tasnim գործակալությունը այսօր հայտնել էր, որ Իրանը «նոր անակնկալներ է պատրաստում» պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում՝ նշելով, որ Իրանը լիովին պատրաստ է պատերազմի վերսկսմանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով