ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և…

🇦🇲 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։
🔸 Անդրադառնալով տարածաշրջանային փոխկապակցվածության թեմային՝ զրուցակիցներն ընդգծել են, որ նոր իրողությունների պայմաններում Հարավային Կովկասը կարող է փոխկապակցող կամրջի դեր կատարել:
🔸 Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության շուրջ։
[ՀՀ ԱԳՆ]

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով