ՀՀ ՄԻՊ հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ, որևէ հաստատում, որ ադր…

💬 ՀՀ ՄԻՊ հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ, որևէ հաստատում, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցությանը։
‼️ Պաշտպանի հաստատությունը բաց է գործընկեր ՄԻՊ հաստատությունների հետ ցանկացած համագործակցության և հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է՝ նշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում։
🔸 ՄԻՊ-ը պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես ՀՀ օրենսդրությամբ և միջազգային չափանիշներով ՄԻՊ-ին վերապահված մանդատի շրջանակներում։ Կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական մանդատի շրջանակներում, որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այլ պետության ՄԻՊ հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։
[ՀՀ ՄԻՊ-ը՝ ի պատասխան Ռուբեն Վարդանյանի ուղերձի]
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ռուբեն Վարդանյանի հետ հանդիպմանը հայտնել է, որ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը, սակայն «այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով