✈️ 💰 Տասնյակ հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համարՆախագահ Վահագն Խաչատուրյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի վերջին տասնօրյակում այցելել են Վրաստան ու Ղազախստան: Նրանց տեղափոխել է գործարար պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավիաընկերության բիզնես դասի ինքնաթիռը (բիզնես ջեթը):
📌 Միայն փոխվարչապետ Գրիգորյանի պատվիրակությանը Ղազախստան տանելու եւ հետ բերելու համար Սուքիասյանների «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջեից
28.600.000 դրամ է ստացել (հարկերը ներառյալ): Կենտրոնական բանկի ներկա փոխարժեքով այս գումարը հավասար է մոտ
77 հազ. դոլարի: Թե որքան է վաստակել ավիաընկերությունը Վ. Խաչատուրյանին Վրաստան տանել-հետ բերելու համար,
նախագահի աշխատակազմը չի ասում:🔗 Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
Տասնյակ հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի վերջին տասնօրյակում այցելել են Վրաստան ու Ղազախստան:
Թողնել պատասխան