Այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«Տեսնում եք, թե Երևանում երթևեկությունն այսօր ինչ վիճակում է։ Որևէ կասկած չկա, որ Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումը պարզապես այլընտրանք չունի, այլ տարբերակ չկա էլ։ Մենք դա անելու ենք հաճույքով։ Ուզում եմ ասել, որ նպատակադրումը Երևանի մետրոն շրջանաձև դարձնելն է»,- ասել է վարչապետը՝ պարզաբանելով, որ կկառուցվի մետրոյի «Աջափնյակ» կայարանը, հաջորդիվ մետրոյի կայարան կլինի կառուցվելիք Ակադեմիական քաղաքում, Ակադեմիական քաղաքից էլ կլինի միացում մետրոյի «Չարբախ» կայարանին։
Այդպիսով կստացվի, որ Երևանի մետրոն շրջանաձև պտույտ անելու հնարավորություն ունի։
«Նաև տրանսպորտի ոլորտի մասնագետները, իհարկե, կարող են ասել՝ մենք հետագայում կարող ենք ունենալ երկու հակադարձ ուղղությամբ շրջանաձև երթևեկություն, որը կլինի ավելի էֆեկտիվ, և ավելի շատ ուղևորներ կտեղափոխվեն»,- ասել է վարչապետը։
Թողնել պատասխան