«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը դեմ չէ իրենց օրակարգը կիսողների հետ համագործակց…

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը դեմ չէ իրենց օրակարգը կիսողների հետ համագործակցությանը
«Բոլորին դեմ եմ» ինքնալուծարվող կուսակցությունն իր փաստաթղթերն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կուսակցության ցուցակը բաղկացած է 87 հոգուց։ Առաջին տասի մասին անդրադարձը կարող եք կարդալ այստեղ։ 
🗣️ Ըստ կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Կյուրեղյանի՝ պատրաստ են համագործակցել ընտրություններին մասնակցող բոլոր այն կուսակցությունների հետ, որոնք կընդունեն իրենց օրակարգն ու վարչապետի թեկնածուին։ Բայց եթե խորհրդարան անցնելուց հետո «Բոլորին դեմ եմ»-ը ընտրության առաջ կանգնեն՝ աջակցելու իշխանությանը կամ ընդդիմությանը, ոչ մեկին էլ չեն աջակցի․ «Իրենք (50% չհաղթահարած ուժերը — խմբ․) կարող են գնալ 2-րդ փուլ»,- նշեց Կյուրեղյանը։
🔻 Ուժը վարչապետի թեկնածու դեռ չունի։ «Մենք վարչապետի թեկնածուի համար ունենք հատուկ պայման, որ ինքը պետք է ստորագրի 10 տարով ինքնասահմանափակող փաստաթուղթ»,- նշեց Սպարտակ Կյուրեղյանը։ 
🔗Մանրամասները` ԱՅՍՏԵՂ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով