⚖️ Անկախ դիտորդը «Իմ քայլը» հիմնադրամի վերաբերյալ մեկ դիմում է ուղարկել Վարչական դատարան և ևս մեկ հաղորդում` Քաղաքացու օրվա վերաբերյալ, ուղարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
📣 Վարչական դատարան ներկայացված դիմումի հիմք են հանդիսացել «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Հանրահայտ փաստ է, որ «Իմ քայլը« հիմնադրամի անվանումն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ և ըստ այդմ Հիմնադրամի կողմից ընտրությունների նշանակումից ի վեր իրականացվող միջոցառումներն առնվազն վարչական վարույթի առարկա պիտի դառնան։
📌 Քաղաքացու օրվա կապակցությամբ տեղի է ունենալու «Խաղաղության ձայնը» խորագրով համերգ, որի հովանավորը գործարար Վիգեն Բադալյանն է։ Հաշվի առնելով, որ համերգի խորագիրը համապատասխանում է ՔՊ նախընտրական կարգախոսին՝ այս միջոցառումները կարելի է ընկալել որպես բնեղենով նվիրատվություն կուսակցությանը։ Անկախ դիտորդը նշել է նաև, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե արդյոք նվիրատվությունը կատարվել է ֆիզիկական անձի (Վիգեն Բադալյանի), թե՞ իրավաբանական անձի (Վիգեն Բադալյանին պատկանող Ֆասթ բանկի) անունից կամ այլ ապօրինի աղբյուրներից։
🗣 Անկախ դիտորդը նաև ուսումնասիրում է ՀՅԴ կողմից կազմակերպվող Ջահերով երթի ծախսերը։
[«Անկախ դիտորդ» դաշինք]

Թողնել պատասխան