Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդ են այցելելու վերաբերյալ դեսպանները հրապարակումներ են կատարել։
«ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերի հիշատակին»,-հայտնել են ԱՄՆ դեսպանությունից:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը՝ ծաղիկներ խոնարհելով զոհերի հիշատակին։
«1914–1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։
Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ ու կայուն ապագայի ուղղությամբ»,-հայտարարել Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ Ծիծեռնակաբերդ է այցելել նաև ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Էրիկ Դե Մույնքը։
«Այս հիշատակման պահը մեզ ստիպում է խորհել անցյալի մասին և վերահաստատել մեր համատեղ հանձնառությունը մարդկային արժանապատվությանն ու երկխոսությանը»,-գրել է Բելգիայի դեսպանը։
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդ է այցելել նաև ՀՀ-ում Շվեդիայի դեսպան էվա Սունդքուիսթը։
https://armenpress.am/hy/article/1248425
Մի շարք երկրների դեսպաններ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց…
Թողնել պատասխան