Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գ…

❗️🇦🇿 Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին։
🗣 Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ԿԽՄԿ հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաշանը։ Նա նշել է, որ ներկայում իշխանությունների հետ կապերը պահպանվում են։ «Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսության մի մասն է»,- հավելել է Լաշանը։
📌 Ավելի վաղ ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են երկրում դադարեցնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության (ՄԱԿՓՀԳ) և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։|factor.am|
❗️ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որը տեսակցում է Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին, հնարավորություն տալիս, որ ընտանիքները կապ հաստատեն, տեղեկություն ստանան գերության մեջ գտնվող իրենց հարազատների մասին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *