🔻💰2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով «Մոբայլ սենթր արթ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը՝ Mobile Centre)
Հայաստանի խոշորագույն հարկատուն է։📌 Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) տվյալները, ընկերությունը երեք ամսում վճարել է 21.4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այն աճել է 4.8 մլրդ դրամով կամ 28.8%-ով։
Այս անգամ հանրապետության
երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ մոտ 19.8 մլրդ դրամով։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության հարկերը 0.7%-ով նվազել են։
Երրորդը հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն է։ Երեք ամսում ընկերությունը բյուջե է վճարել 15.5 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշոր հարկատուների ցանկից դուրս էր մնացել՝ հայտարարելով, որ դրան նախորդող եռամսյակներում կանխավճարներ էր մուծել։
Հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն՝ 11.5 մլրդ դրամով և 4.4% նվազմամբ։
🔗 Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
Mobile Centre-ը առաջին եռամսյակի խոշորագույն հարկատուն է
Ընկերությունը երեք ամսում վճարել է 21.4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այն աճել է 4.8 մլրդ դրամով կամ…
Թողնել պատասխան