Այսօր՝ 2026թ. ապրիլի 27-ին, ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։ Հակակոռուպ…

❗️Այսօր՝ 2026թ. ապրիլի 27-ին, ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Ավանեսյանը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այլ մանրամասներ չհայտնեց։
📌 Մեր տեղեկություններով` հարուցված վարույթն առնչվում է ընտրակաշառքի։ Նշենք՝ Ավանեսյանը 2026 թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ է, համակարգում է անվտանգության հարցերը։ Նա հայտնի հետախույզ է, մասնակցել է արցախյան պատերազմներին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով