Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է որոշ լրատվամի…

❗️Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացի շրջանակներում Հայաստանը Վրաստանին կփոխանցի Ալավերդի համայնքի Ջիլիզա գյուղը։
Նազելի Բաղդասարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է «տեղեկատվություն», թե իբր սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Հայաստանը փոխանցելու է Ալավերդի խոշորացված համայնքի Ջիլիզա գյուղը։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատվածի որևէ այլ երկրի փոխանցելու մտադրության, ծրագրի կամ պայմանավորվածության մասին որևէ հայտարարություն, միտք կամ «տեղեկատվություն» չի կարող համապատասխանել իրականությանը՝ ի բնե։
Հետևաբար, ինչպես նախորդիվ, այդպես էլ այս և հետայսու նման բովանդակություն ունեցող ցանկացած հրապարակում հերքել ենք, հերքում ենք և կհերքենք՝ դրանց մտացածին լինելու պատճառով»,- գրել է Բաղդասարյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության օրակարգում է Վրաստանի հետ սահմանազատումն ամփոփելու հարցը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով