Ռուսաստանի մակնշման պետական համակարգն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրեր…

Ռուսաստանի մակնշման պետական համակարգն արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի խմբաքանակի վաճառքը օֆֆլայն ու օնլայն խանութներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է РБК-ն։
Նշվում է, որ շրջանառության մեջ է եղել 338 հազար շիշ հանքային ջուր, որոնց վաճառքն արգելելու որոշում է կայացվել՝ մինչև ստուգումների ավարտը։
Հայկական հանքային ջրերի վաճառքը դադարեցնելու համար հիմք է հանդիսացել «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակը, որում գերատեսչությունը նշել է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վտանգը կանխելու համար հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին»։
Որպես վաճառքը դադարեցնելու պատճառ է նշվել «պարտադիր պահանջների խախտումը»։
Արգելքի տակ են ընկել 2026 թվականի փետրվարի 17-ից մինչև 2026 թվականի մարտ արտադրված ջրերը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով