Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի «Օրբելի» վ…

Վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական կենտրոնը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների Ռազմավարական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի հետ (The Emirates Center for Strategic Studies and Research (ECSSR))։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագրի նպատակն է խթանել համագործակցությունը հետազոտական և վերլուծական գործունեության ոլորտում, ինչպես նաև նպաստել գիտելիքի և փորձի փոխանակմանը։
Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով՝ համատեղ հետազոտությունների իրականացում և վերլուծական նյութերի պատրաստում, փորձագիտական քննարկումների, կլոր սեղանների և համաժողովների կազմակերպում, տեղեկատվության և փորձի փոխանակում, երիտասարդ հետազոտողների կարողությունների զարգացում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով