Արեգակի վրա M մակարդակի երեք խոշոր բռնկում է արձանագրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմա…

Արեգակի վրա M մակարդակի երեք խոշոր բռնկում է արձանագրվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեգակնային հետազոտության ինստիտուտից։
Ինստիտուտի տրամադրած տեղեկության համաձայն՝ երեք խոշոր բռնկումները տեղի են ունեցել Մոսկվայի ժամանակով 15։23-17։07-ին։ Դրանք եղել են M1.03, M1.58 և M1.11 մակարդակի։
Ապրիլի 28-ի կեսգիշերին արեգակի վրա ևս 12 սովորական բռնկում է արձանագրվել՝ C մակարդակի։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով