«Էրեխեքին ոչ ոք չդիմավորեց, թուրքը դիմավորեց»․ ծնողների հարցաքննությունը՝ 73-հոգ…

«Էրեխեքին ոչ ոք չդիմավորեց, թուրքը դիմավորեց»․ ծնողների հարցաքննությունը՝ 73-հոգանոց վաշտի զոհվելու գործով
📌 «Երդվում եմ ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը եւ ոչինչ՝ բացի ճշմարտությունից»․ այս խոսքերով էին այսօր մեկը մյուսի հետեւից սկսում իրենց ցուցմունքները 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութում 73-հոգանոց վաշտի զոհված զինծառայողների ծնողները։
⚖️ Գործով, հիշեցնենք, մեղադրվում են Մարտունի 3 զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը եւ ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը։ Դատարանի որոշմամբ՝ նրանք նիստերին չեն մասնակցում, ազատության մեջ են, բայց երկրից բացակայելու իրավունք չունեն։
🗣 Զոհված զինծառայող Սուրեն Դեմիրճյանի մայրը՝ Արմինե Ալավերդյանը, դատարանին հայտնեց, որ պատերազմի ընթացքում անընդհատ խոսել են որդու հետ, միշտ ասել  է, որ լավ է․ «Անգամ հայրը ցանկացավ գնալ, ասաց՝ հանկարծ տեղիցդ չշարժվես, ամեն ինչ նորմալ է․․․ Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 11-ին՝ առավոտից մինչ երեկո, ոչինչ չի հայտնել, ասել է՝ մնաց 100 օր, չանհանգստանաք։ Դրանից հետո կապ չեմ կարողացել հաստատել, իսկ պատերազմի ավարտից հետո փնտրել եմ նրան տարբեր վայրերում՝ Գորիսի եւ Ստեփանակերտի հիվանդանոցներում եւ դիահերձարանում»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *