«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակից…

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակից ձերբակալվել են մի խումբ անձինք՝ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հաստատում ենք, որ ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։
Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող գրասենյակ, բերման ենթարկել մի խումբ անձանց։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով