Մարտի 4-ին «Ազատություն հայ գերիներին» նախաձեռնությունը նամակներ հանձնեց ՀՀ արտ…

📝 Մարտի 4-ին «Ազատություն հայ գերիներին» նախաձեռնությունը նամակներ հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին։
❗️Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով, և դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես, Շվեյցարիայի Համադաշնությանը, լիազորելով Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար:
🔸 Նամակները ստորագրել են հայաստանյան շուրջ 40 հասարակական կազմակերպություններ։ |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *