Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարում իր մասնակցությամբ որ…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարում իր մասնակցությամբ որևէ միջոցառման ընթացքում որևէ պաշտոնյայի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը:
Այս մասին Փաշինյանը հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե իր մասնակցությամբ միջոցառումներին վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդիկ են բերվում:
«Իմ մասնակցությամբ որևէ միջոցառման, եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ: Եթե որևէ պաշտոնյա, վարչական ռեսուրսին ենթարկվելով, գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումների, և պատիժը կգործի նաև վարչական ռեսուրսի կիրառմամբ որևէ մեկին որևէ միջոցառման մասնակցելն արգելելու դեպքում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով