Պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը«Կենտրոնը տեղակայված է Կապանի երկաթ…

Պաշտոնապես բացվեց Թումո Կապանի հիմնական շենքը
«Կենտրոնը տեղակայված է Կապանի երկաթուղային կայարանի շենքում, որը, պահպանելով պատմական և ճարտարապետական յուրահատկությունը, վերածնվել է որպես նորարարական հանգույց։ Կենտրոնը, Մեղրիի և Քաջարանի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, կծառայի շուրջ 2500 պատանիների։ Թումո Կապան այսուհետ դասընթացների և աշխատարանների կհաճախեն նաև պատանիներ Գորիսից, որտեղ կգործարկվի Թումո տուփ, և ուսանողները կապահովվեն տրանսպորտով։
Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և Թումոյի դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։ Մեղրիի և Գորիսի տուփերի հովանավորներն են Քաշյան ընտանիքը և «ContourGlobal» ընկերությունը», – հայտնում են Թումո կենտրոնից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *