Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթակ…

Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել բեռների հերթական խմբաքանակ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Բոյուք-Քեսիկի ուղղությամբ մեկնել է հացահատիկի չորս վագոն՝ ընդհանուր առմամբ 279 տոննա, և պարարտանյութի երեք վագոն՝ ընդհանուր առմամբ 203 տոննա ծավալով։
Հաղորդվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, ավելի քան 1,600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով