Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզայ…

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տրվել է էկոպարեկային ծառայության մարզային վարչության գործարկման մեկնարկը։
Այդ կապակցությամբ Իջևանում տեղի ունեցած միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սյունիքից հետո Հայաստանի՝ արդեն երկրորդ մարզում է գործարկվում Էկոպարեկային ծառայությունը։

«Այս գործընթացը լինելու է շարունակական։ Սա, կարծում եմ, նոր փուլ է Հայաստանում էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից»,-ասել է վարչապետը։

Նա կարևորել է գիտակցության ու ընկալման ձևավորումն առ այն, որ բնությունը երկրի անգնահատելի հարստությունն է։

«Այսօր մենք պետք է հասկանանք, որ անտառն ու նրա պահպանությունը միլիոնավոր, միլիարդավոր դրամների եկամուտներ է բերելու Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, որովհետև բնությունը նախ զբոսաշրջային մեծ հոսքեր է արդեն բերում Հայաստանի Հանրապետություն և Տավուշի մարզ։ Մենք պետք է այս տրամաբանությամբ անտառին օգնենք, որ այն տնտեսական օգուտներ բերի Հայաստանին, Տավուշի մարզին, բոլոր բնակավայրերին»,-նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ Տավուշի մարզում ներկայում կան անտառային շատ հատվածներ, որտեղ ներդրումներ են իրականացվում ճանապարհների ու այլ ենթակառուցվածքների ստեղծման, ըստ այդմ, նաև՝ զբոսաշրջային ուղղությունների զարգացման նպատակով։

ՀՀ վարչապետի ելույթը Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության գործարկման միջոցառմանը

ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով