Թուրքիայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԹուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի…

🇹🇷Թուրքիայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ գագաթնաժողովին թուրքական պատվիրակությունը կգլխավորի հենց Յըլմազը։ 2008 թվականից ի վեր նա կդառնա Թուրքիայի ամենաբարձր պաշտոնյան, որը երբևէ այցելել է Հայաստան։
Հիշեցնենք, որ 2008 թվականի սեպտեմբերին, ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում, Հայաստան էր ժամանել Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլը։ 
📌 Հետաքրքրական է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ չի մասնակցել Եվրոպական քաղաքական համայնքի վերջին մի քանի գագաթնաժողովներին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով