Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատե…

🇭🇷🇦🇲 Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։ Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Խորվաթիայի հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։
📌 Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով