Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամներն առաջին մեդալներն են նվաճել աշխ…

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական թիմի անդամներն առաջին մեդալներն են նվաճել աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Եգիպտոսում ընթացող երիտասարդների աշխարհի առաջնության 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Նարեկ Գրիգորյանը պոկեց 139 կգ, 142 կգ և 144 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Գրիգորյանը ոչ մի հաջող մոտեցում չունեցավ, ինչի արդյունքում չունեցավ նաև երկամարտի արդյունք:
Հայաստանի հավաքականից նույն՝ 71 կգ քաշում Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտի 301 կգ արդյունքով՝ Հովհաննիսյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով