Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն այն մասին, որ պետք է «օգնել» Հայաստանին հեռացնել իր տարածքում գտնվող ռուս զինվորականներին, ոչ մի լավ բանի մասին չի խոսում ու մեծ վտանգ է պարունակում Հայաստանի համար, որքան էլ դա փորձեն փաթեթավորել «անկախության» ու «ինքնիշխանության» քողի տակ:
Մեզանից, այսինքն այն մարդկանցից, որոնք Մակրոնով, Պուտինով կամ մեկ այլ առաջնորդով չեն հիանում, ժպիտներին չեն խաբվում ու որոնք մի քիչ հեռուն են նայում ու վտանգ են զգում, հասնում է զգուշացնել, որ փորձ է արվում Հայաստանին ներքաշել աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ ու սա շատ ծանր գին է ունենալու հայ ժողովրդի համար:
Ռուս զինծառայողների ու սահմանապահների առկայության հարցը բացառապես Հայաստան — Ռուսաստան տիրույթում է գտնվում ու եթե երրորդ երկիր ցանկություն է հայտնում «օգնել» մեկ այլ երկրի զինվորականներին հեռացնելու հարցում, ուրեմն նպատակը քեզ օգտագործելն է այդ երկրի դեմ: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, մենք հիմա ունենք օրինակ, որ եթե այդ երկիրը մի տեղ շահեր ունի, ինչ գնով է պատրաստ գնալ այդ շահերի ետևից:
Իրական անկախությունն ու ինքնիշխանությունն այն է, որ դու թույլ չես տալիս, որ քեզ օգտագործեն:
@armgeopolitic

Թողնել պատասխան