Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հ…

🇦🇲📄🇪🇺 Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր։
📌 Նշվում է, որ հռչակագրով վերահաստատվել է Եվրամիության հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը, դիմադրողականությանը և համապարփակ բարեփոխումների օրակարգին աջակցելու վերաբերյալ։ Նշվում է նաև, որ 2026 թվականի մայիսի 5-ին անցկացված գագաթնաժողովը կարևոր հնարավորություն էր երկկողմ հարաբերությունները կապի, էներգետիկայի, տրանսպորտի և թվային համագործակցության ոլորտներում ամրապնդելու համար։
✍️ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ևս։ |armenpress.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով