ՆԳՆ-ն մեկնաբանել է տեղեկությունները, ըստ որոնց՝ Վեդի համայնքում սեռական բռնությ…

⚖️ ՆԳՆ-ն մեկնաբանել է տեղեկությունները, ըստ որոնց՝ Վեդի համայնքում սեռական բռնության են ենթարկվել անչափահաս քույրեր։ Այս մասին վերջին օրերին գրառումներ է կատարում լրագրող Սյուզի Բադոյանը։
📣 Ներքին գործերի նախարարությունից Factor.am-ին հայտնել են, որ փետրվարի 12-ին Վեդիի բաժնում տեղեկություններ են ստացվել, ըստ որի՝ մեկ անձ սեքուսալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ։ Բաժին է հրավիրվել նշված անչափահասի ծնողը, ումից ընդունվել է հաղորդում։ Կարճ ժամանակ անց մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
🗣 «Ապրիլի 22-ին նույն բաժնում նույնաբովանդակ տեղեկություններ են ստացվել արդեն 17 տարեկան աղջկա վերաբերյալ։ Ոստիկանների անհետաձգելի միջոցառումներով մեկ անձ կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին»,- նշել է ՆԳՆ մամուլի խոսնակը Սարգսյանը։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով