Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժ…

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանի աշխարհագրական դիրքի ընկալումը էապես փոխվել է՝ վերափոխելով երկրի ռազմավարական դերակատարությունը տարածաշրջանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ չնայած Հայաստանը շարունակում է գտնվել նույն աշխարհագրական վայրում, նրա դիրքի ընկալումն ու նշանակությունը դարձել են բոլորովին այլ։

«Գտնվելով միևնույն տեղում՝ մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում»,-նշել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ նախկինում տարածված ընկալմամբ Հայաստանը դիտարկվում էր որպես բարդ տարածաշրջանում գտնվող երկիր՝ խնդրահարույց հարևանությամբ և անվտանգային ռիսկերով, ինչը երկար ժամանակ ձևավորել է երկրի քաղաքական և ռազմավարական մտածողությունը։

«Այսօր տեղի է ունեցել իրապես պատմական փոփոխություն։ Հայաստանի աշխարհագրական դիրքի նկարագրությունն այլևս այն չէ, որ գտնվում ենք խնդրահարույց միջավայրում, այլ այն, որ Հայաստանի Հանրապետությամբ է անցնում Արևելքը Արևմուտքին կապող ամենակարճ ճանապարհը»-ընդգծել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այս նոր ընկալումը ձևավորում է Հայաստանի զարգացման նոր տեսլական և ռազմավարություն։
Նա նշել է, որ կառավարության քաղաքականությունը կառուցվում է հենց այդ տրամաբանության վրա՝ նպատակ ունենալով իրացնել երկրի փոխկապակցվածության ներուժը։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով