ՀՀ գյուղատնտեսությունը՝ կեղծ լուրերի թիրախում. ի՞նչ է իրականում ստորագրվել ԵՔՀ 8…

ՀՀ գյուղատնտեսությունը՝ կեղծ լուրերի թիրախում. ի՞նչ է իրականում ստորագրվել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին
Մայիսի 4-ին Երեւանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Այս ֆոնին սոցիալական ցանցերում տարածվում է մի տեսանյութ, որում նշվում է, թե Նիկոլ Փաշինյանը այդ գագաթնաժողովի ժամանակ պատրաստվում է ստորագրել փաստաթղթեր, որոնք կվնասեն, կոչնչացնեն Հայաստանի գյուղատնտեսությունը։ Մասնավորապես, նյութում նշվում է՝ «Նիկոլ Փաշինյանը կստորագրի որոշ փաստաթղթեր՝ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար»։
❗️Այս պնդումը սուտ է։ Եվրոպական քաղաքական համայնքը (EPC — European Political Community) քաղաքական ֆորում է, որտեղ Եվրամիության անդամ եւ ոչ անդամ պետությունները քննարկում են Եվրոպայի ապագային վերաբերող քաղաքական, ռազմավարական հարցեր՝ նպատակ ունենալով համախմբել եվրոպական պետություններին՝ մայրցամաքի անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու համար։ 🔻Այս գագաթնաժողովի ընթացքում ղեկավարները քննարկում են անվտանգության, տարածաշրջանում կայունության հաստատման, էներգետիկ հարցեր, ԵՄ անդամների եւ ոչ անդամ եվրոպական երկրների միջեւ քաղաքական երկխոսություն է հաստատվում, սակայն չեն ստորագրվում ԵՄ անդամակցության, դրան առնչվող կամ դրան նպատակաուղղված փաստաթղթեր։
🔗 Մանրամասները՝ ՀՈԴՎԱԾՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսությունը՝ կեղծ լուրերի թիրախում. ի՞նչ է իրականում ստորագրվել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին

Մասնավորապես, նյութում նշվում է՝ «Նիկոլ Փաշինյանը կստորագրի որոշ փաստաթղթեր՝ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները եվրոպական…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով