Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի և անձամբ նախագահ Է…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին՝ տնտեսության, անվտանգության, պաշտպանության, դիվանագիտության, մշակույթի ու կրթության ոլորտներում, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարել է Մակրոնի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ, որը հաջորդեց մի շարք համաձայնագրերի ստորագրման արարողություններին։
ՀՀ վարչապետը, որպես շարունակական աջակցության օրինակ, նշել է, մասնավորապես, Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Բարգուշատի թունելի կառուցման համար ֆրանսիական պայմանավորվածությունը, որը նրա գնահատմամբ, ոչ միայն նոր փուլ է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման համար, այլև՝ Հայաստանում ճանապարհաշինության նոր որակական ստանդարտ սահմանելու։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով