Մարտին Գալստյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումԱԺ հաշվիչ հան…

🗳 Մարտին Գալստյանը վերընտրվել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն Ազգային ժողովի մայիսի 5-ի հերթական նիստում հայտնել է, որ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում ընտրվելու համար խորհրդարանին էր առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Մարտին Գալստյանի թեկնածությունը:
📌 Նարեկ Բաբայանի տեղեկացմամբ՝ ԱԺ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Մարտին Գալստյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով