Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգուց անհետացել է «Լույսի և փառքի» ծառատու…

🇦🇲 Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգուց անհետացել է «Լույսի և փառքի» ծառատունկի շրջանակում տնկված անվանական եղևնի:
Արձանագրելով եղևնու գողության դեպքը՝ հորդորում ենք բնակիչներին զերծ մնալ նման հանցավոր գործողություններից:
Միաժամանակ հորդորում ենք այգու նկատմամբ ցուցաբերել սրտացավ վերաբերմունք. խնամքով պահպանել և չվնասել նահատակված հերոսների անվանական եղևնիները:
Բնությանը հասցվող վնասները և գողության դեպքերը կանխելու նպատակով՝ Աբովյանի համայնքապետարանը շարունակելու է հետևողական վերահսկողությունը այգիներում և կանաչ գոտիներում, մեծապես ակնկալում ենք նաև բնակիչների ուշադրությունն ու սրտացավությունը:
Աբովյանի համայնքապետարան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով