Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է Վեդիում դեռահասներ…

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ-ում անդրադարձել է Վեդիում դեռահասների նկատմամբ սեռական բռնության դեպքին՝ ասելով, որ որոշ ժամանակ առաջ նման իրավիճակ Գեղարքունիքում էլ է եղել, բազմաթիվ իրավիճակներ են եղել նույն Արարատի մարզում:
📌 Գլխավոր դատախազը, ի պատասխան պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցի, նշել է, որ դեպքի մասին տեղեկացել է անմիջապես, երբ հանրայնացվել է.
🗣 «Այս ցավալի քարտեզագրումը միայն այս դեպքով չէ, որ ինձ հայտնի է: […]
🔸 Վարույթը գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո է և կարճ ժամանակ հետո նաև խափանման միջոցի վերաբերյալ Ձեր հարցադրումն ու մտահոգությունը կանցնի: Այս մասով մենք խիստ խափանման միջոցի ենք գնում»,- ասել է դատախազը։ |azatutyun.am|
❗️ Վեդիում անչափահաս քույրերին առնչվող դեպքով 2 անձի ձերբակալելու որոշում է կայացվել։ [Քննչական կոմիտե] |1lurer.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով