Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին հարցն է, այդ հարցը միջազգայ…

Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին հարցն է, այդ հարցը միջազգային գործընկերների հետ քննարկման թեմա չէ
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված քննարկման ժամանակ այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով քննարկմանը ներկա մասնակիցներից մեկի դիտարկմանը, թե Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը՝ որպես խաղաղության արդեն իսկ նախաստորագրված համաձայնագիրը ստորագրելու պայման։

«Չկա նման պահանջ։ Ի՞նչ առումով եմ ասում չկա այդպիսի պահանջ, այն առումով, որ բանակցությունների երկկողմ օրակարգում նման թեմա չկա։ Բայց դա նրանց ընկալումն է, նրանք այդպես են ասում։ Ես լսել եմ, որ նրանք ասում են, որ պատրաստ չեն ստորագրել համաձայնագիրը, եթե մենք չփոխենք Սահմանադրությունը, բայց մենք կարծում ենք, որ Սահմանադրությունը Հայաստանի ներքին հարցն է։ Հավանաբար, մենք հանրահաքվե կունենանք Սահմանադրության հետ կապված, բայց սա միջազգային գործընկերների հետ քննարկման թեմա չէ»,- ասել է Միրզոյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով