❗️ԵԱՀԿ-ի պատվերով Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ քաղաքացիները ոստիկանության հանդեպ բավական բարձր վստահության մակարդակ ունեն
Հայաստանում ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության 2026 թվականի արդյունքներով հարցվողների 52.8 %-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 21.8%-ը ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը գնահատել է միջին, ոստիկանությանը չվստահող հարցվողներն էլ կազմում են 21.2%:
ՆԳ նախարարությանը լիովին և գրեթե վստահում է հարցվողների 54.3%-ը։ 66.6 %-ը համաձայնել է, որ ոստիկանությունն արագ արձագանքում է կանչերին, 61.6 %-ն էլ գտնում է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է արդար և հարգալից վերաբերմունք։
Հարցվողների գերակշիռ մասը՝ 65.4 %-ը, այս կամ այն չափով բավարարված է ոստիկանության կողմից ճանապարհային անվտանգության ապահովման, 62 %-ը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, իսկ 58.3%-ը՝ հանրային հավաքների ընթացքում հասարակական կարգի պահպանման արդյունավետությամբ։
Հարցվողների բավարարվածության մակարդակն ամենացածրն է թմրամիջոցների հետ կապված անօրինական գործողություններին ոստիկանության արձագանքի արդյունավետության հարցում։
Գնահատելով ոստիկանության աշխատանքում կատարված փոփոխությունները՝ հարցվողների կեսից ավելին՝ 54.4 %-ը, նշել են, որ նկատել են ոստիկանության աշխատանքի բարելավում։
2026 թվականի հետազոտության շրջանակներում համակարգում կանանց ներգրավվածության առումով հարցվածների 48%-ը համաձայնել է այն մտքի հետ, որ անհրաժեշտ է ավելի մեծ թվով կին ոստիկաններ ունենալ։
ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, ԵԱՀԿ Քարտուղարության ղեկավարի տեղակալ Քեթրին Ֆերոնի խոսքով՝ ԵԱՀԿ-ի համար այս հարցումները չափազանց կարևոր են։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Թողնել պատասխան