📌 Պաշտպանը քննիչին հայտնել է, որ քանի որ ունեն անվստահություն Վեդու քննչականի վերաբերյալ, հրաժարվում են մասնակցել ցանկացած քննչական և վարութային գործողության:
ℹ️ Դրանից հետո, ինչպես հայտնել է աղջիկների հորաքույրը, Խաչատրյան ազգանունով մի անձ զանգել է երեխաների հորը, վերջինս այդ մասին հայտնել է իր եղբորը, և երեխաների հորեղբայրը հետ է զանգել, ու Խաչատրյան ազգանունով անձը նրանց ասել է, որ մեքենա են ուղարկում, որ երեխաներին տանեն քննչական բաժին: Խաչատրյանը սկսել է հայհոյանքով խոսել հորեղբոր հետ, քանի որ վերջինս հարց է տվել փաստաբանների տեղեկացվածության մասին, ինչից հետո հորեղբայրը միայնակ գնացել է այնտեղ, որտեղ փոխադարձ հարվածներ են տեղի ունեցել:
⚖️ Այժմ հորեղբայրը այս դեպքի պատճառով ձերբակալված է: Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ վարույթը տեղափոխվել է Մասիսի քննչական բաժին:
Ինչ է տեղի ունեցել Վեդիում. պաշտպաններն իրավապահներին անգործության մեջ են մեղադրում
Թողնել պատասխան