Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ից փակվելու է 48 դպրոց, որտեղ սովորում է 1622 աշակեր…

Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ից փակվելու է 48 դպրոց, որտեղ սովորում է 1622 աշակերտ
2026-ի փետրվարի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ» վերտառությամբ աշխատաժողով, որը կազմակերպել էր Ազգային կրթության խորհուրդը: Մասնակիցներին ներկայացվեցին 3 ամիս տևած ուսումնասիրությունների արդյունքները: Զեկույցը ներկայացնող բանախոսներն ահազանգեցին՝ գյուղական բնակավայրերում գործում է 800 դպրոց, որի 1/4-րդը Կառավարության որոշմամբ փակվում է:
Ազգային կրթության խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանի տվյալներով՝ փակման ենթակա է 229 դպրոց, որից 218-ը՝ միակ դպրոցներն են տվյալ բնակավայրի:

«Դպրոցաշինության դեմ ոչ ոք չի բողոքում,- ասում է Ազգային կրթության խորհրդի անդամ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ներսիսյանը,- բողոքը պարտադրանքի դեմ է: Եթե գյուղը չունի նորմալ դպրոց, պետությունը պարտավոր է նորը կառուցել, բայց ոչ մյուսների փակման հաշվին: Նաև պիտի հասկանանք ու ընդունենք կարևոր մի ճշմարտություն, որ գյուղերում, հատկապես սահմանամերձ ու բարձր լեռնային, համայնքները պահողները հենց այդ դպրոցներն են: Դու փակում ես 4 գյուղի դպրոց ու առաջարկում, որ երեխաները գնան սովորելու 5-րդ գյուղի դպրոցում՝ ասելով՝ ճանապարհները կասֆալտեմ, դա հարցի լուծում չէ: Եթե գյուղից ընտանիքները որոշեն հեռանալ դպրոցների փակման հետևանքով, ոչ ոք էդ ասֆալտին չի նայելու»:

🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Շիրակի մարզում սեպտեմբերի 1-ից փակվելու է 48 դպրոց, որտեղ սովորում է 1622 աշակերտ

Շիրակի մարզում ամենաքիչ թվով դպրոցներ միավորվելու են Արթիկ և Անի խոշորացված համայնքներում: Արթիկում նախատեսվում է լուծարել 4 դպրոց,…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով