Կառավարության ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի Երևան այցի և դրա վերաբերյալ հնչող քննադատությունների մասին հարցին։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի այցին, ես նախկինում էլ այդ թեմայով արել եմ հայտարարություններ։ Մենք Ուկրաինա հումանիտար օգնություն ենք ուղարկել, և ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի հետ»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունի Ալմա-Աթայի հռչակագիրը, որի հիման վրա Երևանը կառուցում է նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։
«Դուք գիտեք, թե Ալմա-Աթայի հռչակագիրն ինչ կարևոր և սկզբունքային նշանակություն ունի մեզ համար, և մենք հենվում ենք այդ հռչակագրի վրա և այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,-նշել է վարչապետը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևան էր այցելել մայիսի 4-ին՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Թողնել պատասխան