📍Սատկած կենդանիներ, աղբ ու գարշահոտություն` Մասիսի դրենաժներում Մասիս համայնքից Սիս բնակավայր տանող ճանապարհի դրենաժային համակարգերից մեկը վերածվել է աղբավայրի։ Ջրատարում պլաստիկ շշեր են, կենցաղային, շինարարական աղբ և սատկած կենդանիներ։ Աղբով լցված դրենաժը ոչ միայն էկոլոգիական աղետի, այլև՝ համաճարակային բռնկումների աղբյուր է։ 🐟 Դրենաժի հարակից տարածքում ձկնաբուծարան, քարերի մշակման արտադրամաս և այլ տնտեսություններ կան։ Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էլ Մասիս քաղաքի աղբավայրն է։
Թողնել պատասխան