8 տարի առաջ՝ մայիսի 8-ին, անհայտ դավանանքի տեր և ինքնությամբ հակահայ մի անձ բռն…

🪶 8 տարի առաջ՝ մայիսի 8-ին, անհայտ դավանանքի տեր և ինքնությամբ հակահայ մի անձ բռնությամբ բազմեց Հայաստանի գահին։ Ազդարարվեց Հայաստանի Արցախյան հանրապետության կապիտուլյացիան։
Ձեր խոնարհ ծառան իր «Կապիտուլյացիա» սոնետով փորձել է արտահայտել մեր մոտ անցյալի և գալիքի վերաբերյալ հայության ապրումներն ու իղձերը։

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ
(նազիրե Մաքսիմիլիան Վոլոշինի «Խաղաղություն» սոնետի)

Հայաստանն ընկաւ․ քսանվեց տարեկան…
Դաւաճանուեց, լքուեց, ծախուեց ու գնուեց,
Կեղտոտ աճուրդում լիուլի սակարկուեց․
Թալանուեց ինչպէս մի որբ անպաշտպան։
«Փշրանքներից ո՞վ ինչ կ’ուզի․ համեցէ՛ք․
Մուլտի վիզա կամ թէ լոուքոսթեր,
Ձըրի կեանք, դրսի թոփ տասը բուհեր…
Էսօր կաք, էգուց չը կաք․ առէ՜ք, տարէ՜ք»։
Դա՛տ արա մեզ, Տէ՛ր, կարկո՛ւտ տեղացրու,
Որոտ ու կըրակ, ցեղեր արիւնարբու՝
Հոռոմին, օսմանցուն, ազգերին մարաց
Դահի՛ճ արա մեզ, յանձնի՛ր գերութեան…
Որ Յուդայի մեղքը մեր ինքնամոռաց
Գործով քաւենք մինչ Ահեղ դատաստան։
գրեցաւ ի թուին հայկազեան ՌՆՀԴ
ի քաղաքն, որ կոչի Երեւան

https://www.youtube.com/watch?v=OqXjYRQ2e3Q
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով