Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում ռուսական պետական ​​«Առաջին ալիք»-ով…

🇦🇿🇷🇺 Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում ռուսական պետական ​​«Առաջին ալիք»-ով Լեռնային Ղարաբաղի քարտեզը ցուցադրելու համար։
📣 Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն սա «լուրջ սադրանք և անընդունելի քաղաքական մանիպուլյացիա» է որակել։
🗣 «Ռուսաստանի պետական ​​հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականություն խրախուսող նարատիվների տարածումը, չնայած Ռուսաստանի հայտարարություններին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգուն։
🔸 Ակնկալում ենք, որ ռուսական կողմը հստակ պաշտոնական պարզաբանումներ կտա այս հարցի վերաբերյալ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով