Խրախուսո՞ւմ, թե՞ ճնշման լծակ. ինչ նպատակ ունեն Քաղաքաշինության կոմիտեի պարգևավճա…

Խրախուսո՞ւմ, թե՞ ճնշման լծակ. ինչ նպատակ ունեն Քաղաքաշինության կոմիտեի պարգևավճարները
2021-2025 թվականներին ավելի քան 554 միլիոն դրամ պարգևավճար է տրվել Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներին, սակայն «գաղտնի» է պահվում կոմիտեի նախագահի և տեղակալների ստացած պարգևավճարի չափը։ «Հետքը» կոմիտեի աշխատակցից նամակ է ստացել պարգևավճարների խտրական ու ոչ թափանցիկ բաշխման մասին։ Նամակի հեղինակը խնդրել է անանուն մնալ՝ հետագա ճնշումներից խուսափելու համար և նկարագրել է, թե ինչպես են բաշխվում պարգևավճարները։
📌 Նամակագրի փոխանցմամբ՝ խնդիրը ոչ թե առանձին դրվագ է, այլ մի ամբողջական սխեմա, որը միտված է ֆինանսական միջոցների ոչ թափանցիկ բաշխմանը և աշխատակիցների նկատմամբ ճնշումներին։ ❗️​Մասնավորապես, նամակում նշվում է, որ կոմիտեում պարգևավճարները չեն բաշխվում աշխատանքային արդյունավետության հիման վրա, այլ ծառայում են որպես աշխատավարձի հիմնական մասի փոխհատուցման սուբյեկտիվ գործիք։ «Պիլոտային նախագծերի» քողի ներքո գումարները բաշխվում են ղեկավարության քմահաճույքով՝ խտրական մոտեցում ցուցաբերելով աշխատակիցների նկատմամբ։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

Խրախուսո՞ւմ, թե՞ ճնշման լծակ. ինչ նպատակ ունեն Քաղաքաշինության կոմիտեի պարգևավճարները

«Հետքը» կոմիտեի աշխատակցից նամակ է ստացել պարգևավճարների խտրական ու ոչ թափանցիկ բաշխման մասին։ Նամակի հեղինակը խնդրել է անանուն…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով