«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող ՀՀ վարչապե…

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանն այսօր անվտանգ և ինքնիշխան է, քան երբևէ։
Գորիսում քաղաքացիների հետ հանդիպմանը նա վստահեցրել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ նախագահի ներկայությամբ ձեռք բերված համաձայնություններով` Սյունիքի հետ կապված, եթե նույնիսկ հարցեր եղել են, բոլոր հարցերը լուծված են, և Սյունիքի անվտանգությունը երաշխավորված է։ 

«Մենք պետք է դադարենք ավելի մեծ հայրենիքի մասին երազելուց, քանի որ Հայաստանի Հանրապետությունը մեր երազած հայրենիքն է։ Մենք այլևս գաղթական չենք, և Հայաստանի հայերով, Ղարաբաղի և աշխարհի հայերով պետք է տնավորվենք Հայաստանում»,-ասել է նա։

Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ ընդգծել է այն փաստը, որ ամեն անգամ Գորիս գալիս նոր փոփոխություններ է տեսնում. մի նոր փողոց, մի նոր շենք, մի նոր կապիտալ ներդրում։

«Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների, Գորիսը տեղական ինքնակառավարման մարմինների և կառավարության համագործակցության լավ օրինակներից մեկն է։ Գորիսն իրոք վերածնվում է, և դա մեծ ուրախություն է մեզ համար»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Հայաստանը գնացել է խաղաղության հետևից։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով