«Ալիևի մարզպետին ծնկի կբերենք հայ ժողովրդի առջև». Սամվել Կարապետյանը հայտարարեց…

🇦🇲 «Ալիևի մարզպետին ծնկի կբերենք հայ ժողովրդի առջև». Սամվել Կարապետյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում կհաղթեն՝ ժողովրդի աջակցությամբ
Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Սամվել Կարապետյանի տան մոտ՝ լսելու նրա ելույթը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը դուրս եկավ և ողջունեց նրանց։ Ապա խոսք ուղղեց ժողովրդին.
«Մենք ձեզ հետ միասին շատ մեծ գործ ունենք անելու. ազատագրելու ենք մեր երկիրը, մեր հայրենիքը խայտառակող, մեր ժողովրդին նվաստացնող Ալիևի փչած փուչիկից։
Դո՛ւք եք այն ուժը, որ կարող եք այդպիսի մեծ գործ կատարել մեր ազգի, մեր ժողովրդի, մեր հայրենիքի համար։
Ալիևի մարզպետը հանձնեց մեր հողերը, մեր ժողովրդին 8 տարի կերակրեց ստերով, խայտառակեց մեր երկիրը ամբողջ աշխարհի առջև։
Եվ միայն մեր ուժը կարող է Ալիևի մարզպետին ծնկի բերել հայ ժողովրդի առջև։
Դրա համար մենք միասին պարտավոր ենք Ալիևի փչած փուչիկը պայթեցնել։
Մենք դա շատ շուտով անելու ենք միասին»։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով