«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 9-ին՝ քարոզարշավային …

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 9-ին՝ քարոզարշավային երկրորդ օրը՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով, կայցելեն Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Քաղաքական ուժը մայիսի 8-ին իր նախընտրական քարոզարշավը սկսել է Երասխից, ապա Աղվերանում կուսակցության ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Ռեֆորում 2026»-ի ընթացքում պատասխանել են երիտասարդների հարցերին՝ անվտանգությունից ու արտաքին քաղաքականությունից մինչև կրթություն և պետության ապագայի տեսլական՝ ընդգծելով, որ քաղաքականությունը չի կարող կառուցվել առանց այն սերնդի, որը ապագայում որոշումներ է կայացնելու։
«Եթե Երասխը խորհրդանշում է Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության մարտահրավերները, ապա երիտասարդներն այն ուժն են, որը պետք է այդ ինքնիշխանությունը վերածի կայուն ու մրցունակ պետության»,- համոզված են կուսակցության ներկայացուցիչները:  
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս «Պաշտպանի՛ր ինքնությունդ» նախընտրական կարգախոսով, քվեաթերթիկի համարը 19-ն է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով