«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրութ…

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է Տավուշի մարզից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության հիմնադիր նախագահ Սուրեն Պետրոսյանն այս մասին հայտարարել է իր «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում։

«Ինչպես գիտեք, այսօր քարոզարշավի առաջին օրն է, և մենք այն սկսելու ենք մեզ համար շատ կարևոր, շատ խորհրդանշական և շատ սիրելի Տավուշից, մասնավորապես Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, այնուհետև առաջին այցը կլինի Ոսկեպար։ Եվ այդպես մարզում կշրջենք և հնարավորինս կլուսաբանենք մեր նախընտրական քարոզարշավը»,- ասել է Պետրոսյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով